24.11.2024
Տեր Բագրատ եպիսկոպոսը՝ ‹‹Սիթի Օֆ Սմայլ›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
prev Նախորդ նորություն

Վահագն Թևոսյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թեւոսյանը մարտի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:


Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:


VERELQ- հիշեցնում է, որ մարտի 5-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ: