24.11.2024
Արցախում մեկնարկել են գարնանացանը, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 95 տոկոսով
prev Նախորդ նորություն

Փաշինյանի թիմը հայտարարում է Օնիկ Գասպարյանի վերջնական պաշտոնանկության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը հայտարարում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի վերջնական պաշտոնանկության մասին:


Օնիկ Գասպարյանը, Հայաստանի օրենքների համաձայն, այլեւս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ չէ, հայտարարել է Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:


Նրա հետ համակարծիք է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը. «Օնիկ Գասպարյանն այսօրվանից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ չէ»:


Մինչդեռ Հայրենիքի փրկության շարժումը Բաղրամյան պողոտայում հերթական հանրահավաքն է անցկացնում Փաշինյանի հրաժարականի պահանջով։


Այսօր՝ մարտի 9-ին, ժամը 18:00-ին լրանում է այն ժամկետը, երբ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության օրինականությունը վիճարկելու նպատակով:


Իրավաբանները բացատրում են, որ այսօր Օնիկ Գասպարյանը կզրկվի պաշտոնից, եթե նախագահ Արմեն Սարգսյանը չդիմի ՍԴ։


Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը մարտի 9-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ իրենք սպասում են ՍԴ դիմելու նախագահի որոշմանը՝ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը վիճարկելու համար։ «Եթե հրամանագիրն ուժի մեջ մտնի, բանակը չի ենթարկվի, իսկ ԳՇ ղեկավարությունը կմնա իր տեղում», - հայտարարել է Մանուկյանը:


Ժամկետը լրանալուց հետո (այսօր ՝ ժամը 18 ։ 00-ին) շարժումը որոշում կկայացնի հետագա քայլերի մասին։


Ընդդիմությունը հույս ուներ, որ Արմեն Սարգսյանը կփորձի բողոքարկել վարչապետի որոշումը։ Բայց Նախագահ Սարգսյանը պահպանեց չեզոքությունը և խոստացավ դիմել դատարան, որպեսզի այնտեղ գնահատեն ոչ թե Օնիկ Գասպարյանի ազատման փաստը, այլ ինքը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի օրենքը, որը կարգավորում է բանակում բարձրագույն պաշտոնների նշանակման կարգը։