24.11.2024
Գարուն է, բայց ցրտելու է. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10
prev Նախորդ նորություն

«Քեյս» ներկայացմամբ մեկնարկեց Գյումրու դրամատիկական թատրոնի 155-րդ թատերաշրջանը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 155-րդ թատերաշրջանի առաջնախաղը՝ «Քեյս» ներկայացումը տեղի ունեցավ լեփ-լեցուն դահլիճում։ Երկար դադարից հետո հարազատ թատրոնը հանդիսատեսին ընդունեց գյումրեցի Բաբկեն Զաքարյանի հեղինակած և Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած անչափ տպավորիչ ու արդիական պիեսով։


Պիեսում արծարծվում են խնդիրներ, որոնք շատ այսօրեական են․ «Կարծում եմ, որ այս ներկայացման մեջ յուրաքանչյուր հանդիսատես կհասկանա, որ պետք է գնահատել այն, ինչ ունի, և եթե ունի ինչ որ բան, պետք է հատուցի դրա համար․ բեմդրության հիմքը սակայն, միանշանակ, սերն է»,- նշում է Լյուդվիգ Հարությունյանը։


Պրեմիերային նախորդող ասուլիսի շրջանակներում թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը տեղեկացրեց, որ հունվար-փետրվար ամիսներին խաղացել են հիմնականում մանուկ հանդիսատեսի համար, իսկ երեկոյան ներկայացումների մեկնարկը տրվել է մարտ ամսից։



 


2021-ին աճեմյանցիները հանդես կգան ավելի շատ կատակերգությունների ներկայացմամբ, որտեղ կխոսեն հանդուրժողականության, սիրո և ջերմության մասին․դրամաներ չեն խաղալու, քանի որ թատրոնն իր առաքելությունն ունի՝ հակակշռել տրամադրություններն ու ստեղծել բարենպաստ միջավայր՝ հաղթահարելու բոլորիս համակած դժվարությունները։