23.11.2024
Ընդդեմ Արման Բաբաջանյանի. Ռուբեն Վարդազարյանը դիմել է ԱԺ նախագահին
prev Նախորդ նորություն

Ակնհայտ սուտ է. Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին չի եղել Բաքվում

Որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում, ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն: Նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր, չի եղել Բաքվում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

"Ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ին, 2020թ. նոյեմբերի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: Վերջինս նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը:
Հորդորում ենք մեր գործընկերներին ձեռնպահ մնալ անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն և անհայտ ծագման անձանց կեղծ հայտարարությունները տարածելուց",- ասված է պարզաբանման մեջ: