23.11.2024
Արցախի նախագահի աշխատակազմում գործարկվել է թեժ գիծ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում շարունակվում է սոցիալական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին մարտի 9-ին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։


Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ռիա նովոստի»-ն:


Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սակրավորները շարունակում են հետազոտել Լեռնային Ղարաբաղում մասնավոր տնատերերի եւ ենթակառուցվածքների սոցիալապես կարեւոր օբյեկտների պայթյունավտանգ առարկաների առկայությունը: Դա թույլ տվեց վերադառնալ իրենց տները հակամարտության խաղաղ բնակչությանը, ինչպես նաև ձեռնամուխ լինել վերանորոգման և վերականգնողական աշխատանքների դպրոցներում եւ հիվանդանոցներում:


Ներկայումս ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարդակերտ քաղաքի հիվանդանոցը սկսել է հիվանդների ընդունելությունը, իսկ դպրոցներում վերականգնվել է ուսումնական գործընթացը:


Ընդամենը 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական սակրավորների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25 154 պայթուցիկ առարկա:


Ավելի վաղ, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ վերսկսվել է Լաչինի հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, որտեղ էներգետիկների աշխատանքի անվտանգությունն ապահովում են ռուս զինծառայողները:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին ժամը 00: 00-ից Մոսկվայի ժամանակով հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:


Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: