23.11.2024
Ղարաբաղում շարունակվում է սոցիալական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք. մահացել է 7 քաղաքացի

Հայաստանում մարտի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175198 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 755348 վերջին մեկ օրում` 1643 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6038 պացիենտ. մեկ օրում ավելացել է 30-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 165096 անձ` վերջին մեկ օրում 142 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3232 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 832 է: