22.11.2024
Ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում. ՄԻՊ-ը մեջբերել է Ալիևի թեզերը
prev Նախորդ նորություն

Այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ. ԼՀԿ պատգամավորներ

Երկօրյա տավուշյան այցից վերադարձանք Երևան: Ոսկեպարում, Կիրանցում, Կայան Ավանում և Ազատամուտում չտեսանք ոչ մի նոր սահմանազատման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ԱԺ "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանի և Աննա Կոստանյանի հայտարարության մեջ:

"Այո, այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ, ինչը տարբեր աղբյուրներ՝ և’ պաշտոնական, և’ ոչ պաշտոնական, տարբեր կերպ են մեկնաբանում՝ չտալով ոչ մի հստակ տեղեկություն, բայց սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են: Ինչևէ, զգոնությունը չենք թուլացնում, բայց ավելորդ խուճապ ևս չենք ստեղծում, քանի որ դա միայն ավելի է բարդացնում սահմանապահ տավուշցու առանց այն էլ լարված առօրեան",- ասված է հայտարարության մեջ: