22.11.2024
Այս օրերին ռուսական զինվորականներ են տեղափոխվել Տավուշի մարզ. ԼՀԿ պատգամավորներ
prev Նախորդ նորություն

Իր տված ամեն ցենտի դիմաց ԱՄՆ-ն պահանջելու է գործել ՀՀ պետական շահերի դեմ. Խաչիկ Ասրյան

Իր տված ամեն մի ցենտի դիմաց ԱՄՆ-ն պահանջելու է ծառայություններ, որոնք ուղղված են լինելու Հայաստանի ազգային ու պետական շահերի, Հայաստանի ինքնիշխանության և Հայ ժողովրդի գոյության դեմ:Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:


«Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը պատրաստվում է շարունակել Հայաստանում իր ազդեցության գործակալների խրախուսման և նոր ազդեցության գործակալների ցանց ստեղծելու աշխատանքն, ու, այդ նպատակով, հատկացվում են միլիոնավոր դոլարներ: Բոլոր նրանք, ովքեր հավատարմորեն կծառայեն հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանն, այսինքն՝ Հայաստանում կծառայեն ամերիկյան շահերի սպասարկմանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից կստանան դրամաշնորհ՝ մինչև 150 հազար դոլարի չափով:


Իր տված ամեն մի ցենտի դիմաց ԱՄՆ-ն պահանջելու է ծառայություններ, որոնք ուղղված են լինելու Հայաստանի ազգային ու պետական շահերի, Հայաստանի ինքնիշխանության և Հայ ժողովրդի գոյության դեմ:

Նման դրամաշնորհների արդյունքում ստեղծված գործակալական ցանցը 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում իրականացրեց պետական հեղաշրջում, որի արդյունքում Հայաստանն արդեն հայտնվել է անդունդի մեջ. մենք կորցրել ենք Արցախն ու 5 հազարից ավելի հայորդիների, ունենք 10 հազարից ավելի վիրավորներ, հարյուրավոր անհետ կորածներ ու գերեվարվածներ, որոնց ճակատագրով, պետական մակարդակով, որևէ մեկը չի զբաղվում:

Ամերիկյան գործակալական ցանցն է, որ, գրեթե երեք տարի շարունակ, Հայաստանում ոչնչացնում է մեր պետականությունն, անհաշտ պայքար է սկսել մեր ազգային ինքնության, լեզվի, կրոնի, պատմության ու մշակույթի դեմ, երեք տարի շարունակ քարոզում և գովազդում է այլարսերվածություն և ապազգային բարքեր, որոնց արդյունքում արդեն ձևավորվել է հակահայերի մի ոհմակ, որոնց համար Հայոց հայրենիքն, ազգն ու պետությունը ոչ մի արժեք չունեն, որոնց համար մեծագույն ձեռքբերումն իրենց ֆիզիկական գոյությունն է, իսկ ապրելու իմաստն՝ իրենց տերերին ծառայելը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը կոչ է անում հրաժարվել այդ գայթակղությունից, հրաժարվել այդ գումարը վերցնելու և սեփական ազգի ու պետության դեմ ծառայելու պարտադրանքից: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է հասկանա, որ ինքն անցողիկ է, իսկ Հայրենիքն ու Հայաստանը մնայուն արժեքներ են: 


Թույլ մի տվեք, որ սերունդները ձեր անունը հիշեն նզովքով ու արհամարհանքով»,- ասված է հայտարարության մեջ: