23.11.2024
Լարսը փակ է բեռնատարների համար. կուտակումները պահպանվում են
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է հեռացվել պաշտոնից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը. ԱԳՆ-ի պարզաբանումը

ԱԳՆ-ից հայտնում են, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգի պաշտոնից հեռացման պատճառները:


«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ:


Որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են», - հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


VERELQ-ն ավելի վաղ հայտել էր, որ Mediaport-ի տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարք-Հաթինգին ՀՀ իշխանությունները հայտարարել են պերսոնա նոն գրատա՝ հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի լրտեսություն կատարելու համար։


Ըստ աղբյուրի, Քլարք-Հաթինգը արդեն հավաքում է իրերը, մինչդեռ ՀՀ իշխանությունները ցանկանում են թաքցնել այդ փաստը հանրությունից: Նա Հայաստանում աշխատանքի է անցել ընդամենը 8 ամիս առաջ՝ 2020թ. հուլիսին։