7.11.2025
Ռազմական ագրեսիայի հետեւանքով տուժածներին կարող են ներել վարկային պարտավորությունները
21.10.2020
Ռազմական ագրեսիայի հետեւանքով տուժածներին կարող են ներել վարկային պարտավորությունները

Հայաստանի խորհրդարանը սկսել է առաջին ընթերցմամբ քննարկել Հարկային օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխությունները: Ներկայացնելով փոփոխությունները՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ օրինագծի նպատակն է հնարավորություն ընձեռել բանկերին և վարկային կազմակերպություններին ներել ռազմական գործողությունների հետեւանքով տուժած անձանց վարկային պարտավորությունները: Մասնավորապես, օրինագծով առաջարկվել է բանկերին և վարկային կազմակերպություններին ազատել այն հարկային պարտավորություններից, որոնք առաջանում են վարկային պարտավորությունների ներման հետեւանքով: Այս մեխանիզմը գործելու է այն դեպքերում, երբ վարկային պարտավորությունները ներվում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին և նրանց հարազատներին: