22.02.2026
Գարեգին Բ-ն հորդորում է տարեվերջյան Սուրբ Պատարագն անցկացնել խաղաղ մթնոլորտում
26.12.2020
Գարեգին Բ-ն հորդորում է տարեվերջյան Սուրբ Պատարագն անցկացնել խաղաղ մթնոլորտում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը արձագանքել է վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի սպառնալիքներին: «Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր: Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից»,- ասված է հայտարարությունում: