Ի՞նչ հաղթաթուղթ կունենա Ադրբեջանը, եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա
Ի՞նչ հաղթաթուղթ կունենա Ադրբեջանը, եթե Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո իշխանափոխություն տեղի չունենա. այս հարցին է անդրադարձել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Եթե Հայաստանում իշխանությունը վերարտադրվում է, ապա Ադրբեջանը հանգիստ կարող է միջազգային հանրությանն ասել. «Ժողովրդավար ԱՄՆ, Հնդկաստան, Ֆրանսիա և այլոք. հայ ժողովուրդը որևէ խնդիր չի տեսնում Արցախը կորցնելու հարցում: Խնդիր չի տեսնում նաև Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում դեմարկցիայի այս ձևի հետ: Ժողովրդավարական մեծամասնությունը գործող իշխանությանն է նորից ընտրել, ուրեմն այս իրավիճակի հետ հաշտ է ու համերաշխ: Այնպես որ քթներդ մի խոթեք այս գործընթացներում, մեզ էլ կոչ մի արեք զորք դուրս բերել, կամ ներս բերել»,- Facebook-ի իր էջում գրել է Սարգսյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: