24.11.2024
Հարությունյանը քննարկել է Շերալի Միրզոյի հետ սահմանին ստեղծված իրադրությունը
prev Նախորդ նորություն

Զինված ուժերում ամենավտանգավոր կրճատումները եղել են մինչև պատերազմը. Քոչարյան

Զինված ուժերում նշանակումները եղել են ոչ թե մասնագիտական հատկանիշների կամ գիտելիքների սկզբունքով, այլ լոյալությամբ։ Այս վերջին նշանակումներն ուղղակի ապշեցնող են։ Այս մասին Արմավիրում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


«Կամ բացարձակապես հարցին չտիրապետելու հարց է, կամ բանակի գիտակցված քայքայման գործընթացի շարունակություն։ Ո՞րն է այս երկուսից։ Կամ միգուցե երկուսն էլ միասին: Իմ տպավորությամբ, այս մարդկանց կառավարման վահանակն ուրիշ տեղ է։ Եթե մտածեին երկրի ու բանակի մարտունակության մասին, այսպիսի քայլեր ու նշանակումներ չէին անի»,- նշել է նա։


Քոչարյանի խոսքով, ամենավտանգավոր կրճատումներ եղան մինչև պատերազմը, վերջին մեկ տարվա ընթացքում։ Կրճատել են զորամասեր, որոնք կարող են մոբռեսուրս ընդունել և շատ արագ մարտունակ զորամաս դառնալ։ Իսկ պատերազմի ժամանակ մոբռեսուրսը տանելու տեղ չունեին։ Նա նշել է՝ պետք էր զրոյից զորամիավորում ստեղծել, որն էլ միանգամից պետք է հայտնվեր պատերազմի դաշտում.


"Դա է նաև մեր այսքան զոհերի պատճառը։ Պետք է հասկանալ՝ ինչի համար են դա արել․ գիտելիքի պակա՞սն էր թե՞ բանակի միտումնավոր քայքայումը",- հավելել է Քոչարյանը։