22.02.2026
Նախագահն ու Շիրակի թեմի առաջնորդը քննարկել են երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը
25.12.2020
Նախագահն ու Շիրակի թեմի առաջնորդը քննարկել են երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի:Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:Հանրապետության նախագահը և Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել են պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստներին և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ համակարծիք լինելով, որ, որպես ժողովուրդ և պետություն, մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով ոտքի կանգնելը:Նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ զրուցակիցներն իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնել երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահրավերների ու խնդիրների առնչությամբ, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:Նրանք հատկապես կարևորել են պետության սահմանների ու սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու պաշտպանությունը, գերիների, պատանդների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման հետ կապված խնդիրների լուծումը: