7.11.2025
Օջախային մարտերը, դիվերսիոն խմբերի ներթափանցումներն այս պահին էլ շարունակվում են. ՊՆ
22.10.2020
Օջախային մարտերը, դիվերսիոն խմբերի ներթափանցումներն այս պահին էլ շարունակվում են. ՊՆ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ամփոփեց անցնող օրը: Ըստ նրա, այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդն Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։Կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ փոքր բնակավայրեր և ճանապարհային, հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են։Հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։  Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ։