26.11.2024
Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները
prev Նախորդ նորություն

Պետք է Ղարաբաղի հարցը ինքնորոշման իրավունքի դաշտ հետ բերել. Քոչարյան

Հայաստանի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդման հետ, որ  ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի մոտ է:


«Սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղում. դա շատ պարզեցված մեկնաբանություն է: Նման բան չի կարող լինել. կան հակամարտության կողմեր, ներգրավված դերակատարներ, համանախագահների եռյակ: Ակնհայտ է, որ Ռուսաստանը առանցքային երկրներից է և առանցքային դեր է խաղում այս գործընթացներում, հատկապես վերջին իրադարձությունների համատեքստում, բայց չպետք է մտածել, որ բանալին մեկ տեղում է: Սա պարզեցում է», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը:


Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, երկրորդ նախագահը կարծում է, որ այժմ Հայաստանն ունի «չափազանց անբարենպաստ մեկնարկային պայմաններ, և անհրաժեշտ է իրականում սկսել զրոյից»: Այնուամենայնիվ, Քոչարյանը հնարավորություններ է տեսնում այս հարցը լուծելու համար:


«Մենք չենք խոսում հարցերը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Երկիրն այսօր այնպիսի վիճակում չէ, և, կարծում եմ, ճիշտ չէ այսօր խոսել նման բաների մասին: Խնդիրը նրանում է, որ պետք է բանակցային գործընթացով Ղարաբաղի հարցը ինքնորոշման իրավունքի դաշտ հետ բերել: Սակայն ակնկալել, որ ներկայիս կառավարությունը կլուծի այս հարցը պետք չէ: Ներկայիս կառավարությունն այնքան անհույս է, որ չպետք է հույսեր կապել դրա հետ», - հավելեց Ռոբերտ Քոչարյանը: