26.11.2024
Պետք է Ղարաբաղի հարցը ինքնորոշման իրավունքի դաշտ հետ բերել. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Զարիֆն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը Բաքվում կայացած բանակցություններում քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին առկա լարվածությունը:


Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Բաքվում Իրանի դեսպանատանը:


«Ադրբեջանի նախագահն ու Իրանի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, որը ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարից հետո, ադրբեջանա-հայկական սահմանին ստեղծված լարվածությունը, ինչպես նաև կոմունիկացիոն միջանցքներին, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությոանը վերաբերող հարցեր», - շասված է հաղորդագրության մեջ: