Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը՝ ՔՊ ցուցակում. ԶԼՄ
ՀԺ-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակն այս անգամ որոշ նորություններով է աչքի ընկնելու: Ըստ այդմ, ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված է լինելու հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Տեղեկությունը հայտնում է armtimes.com–ը։
Վերջինիս մամուլի խոսնակը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է` երբ հստակություն լինի, հայտարարություն կանեն:
Դիտարկմանը, որ իրենց տեղեկություններով` արդեն համարն է որոշված, Աննա Մկրտչյանն ասել է, որ կփորձի կապ հաստատել պարոն Սուքիասյանի հետ և տեղեկությունը ճշտել:
Armtimes.com–ի տեղեկություններով` ՔՊ ցուցակի անցողիկ տեղերից մեկն էլ (13) բաժին է ընկնելու գործարար, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին:
Արսենյանը լրատվամիջոցի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այդ տեղեկությունը՝ կոչ անելով սպասել ցուցակի հրապարակմանը:
Ինչպես հայտնի է, մայիսի 26-ը ԿԸՀ-ին ցուցակների տրամադրման վերջնաժամկետն է: ԿԸՀ-ին դրանք տրամադրելուց հետո քաղաքական ուժերն իրենց ցուցակները կսկսեն հանրայնացնել: