20.04.2025
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն. ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է Լուռու և Տավուշի մարզերում

Մայիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 01:43-ին (Գրինվիչի ժամանակով` մայիսի 24-ին, ժամը 21:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.41⁰ և արևելյան երկայնության 44.92⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան` Գուդաուրի գյուղից 37 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:


Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:


Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լուռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


 

Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար