24.05.2025
Հայաստանում COVID-19-ի դեմ արդեն 26562 պատվաստում է կատարվել
prev Նախորդ նորություն

ՀԿԵ-ն դիտարկում է դեպի Գյումրի էլեկտրագնացքների վագոնների ավելացման հնարավորությունը

Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ ուղևորափոխադրումների կտրուկ աճով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը դիտարկում է հանգստյան օրերին երթուղին սպասարկող էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունը:


Ընկերությունից հայտնում են, որ անցյալ հանգստյան օրերին արձանագրվել է Գյումրիի ուղղությամբ ուղևորահոսքի կտրուկ աճ: Մեկնել կարողացան ոչ բոլոր ցանկացողները, ուստի Հարավկովկասյան երկաթուղին ներողություն է խնդրում պատճառած անհարմարության համար:


Այդ պատճառով ընկերությունն այժմ դիտարկում է Երևան-Գյումրի-Երևան երթուղու էլեկտրագնացքների վագոնների քանակի ավելացման հնարավորությունները:


 

Տիգրան Արզաքանցյանը հրապարակել է Դեմկուսի համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան