24.11.2024
Էրդողանը դատի է տվել Թուրքիայի «երկաթե լեդիին»՝ իրեն Նեթանյահուի հետ համեմատելու համար
prev Նախորդ նորություն

Հրեաները ներողություն են խնդրել հարձակման ենթարկված Հայոց պատրիարքարանի սպասավորներից

Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը։


Հանդիպման ընթացքում նրանք ներողություն են խնդրել կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին:


Քննարկվել է նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը: