19.04.2025
ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացվել է հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը
prev Նախորդ նորություն

Այսօր լինելու ենք ՀՀ գլխավոր դատախազության մոտ. Արա Զոհրաբյան

Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ այսօր, ժամը 15:00-ին, լինելու են ՀՀ գլխավոր դատախազության մոտ: 


«22.05.2021թ. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության և 5165 շարժման համատեղ հանրահավաքի ժամանակ հայտնեցի, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու Հայաստանի սահմանների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու ցանկություն հայտնած Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը պահելու (յուրացնելու) արարքի կապակցությամբ:


Այսօր՝ 24.05.2021թ. ժամը 15:00-ին, լինելու ենք ՀՀ գլխավոր դատախազության մոտ:


Հաղորդմանը միանալու ցանկություն ունեցող քաղաքացիները կամ կազմակերպությունները կարող են ժամը 15:00-ից մինչև 16:00-ն մոտենալ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց և ստորագրել: Նախատեսում ենք ժամը 16:00-ին հաղորդումը հանձնել դատախազություն»:

Հայաստանը հնարավոր է նորից բերել զարգացման հուն. Ռոբերտ Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար