25.11.2024
Եռակողմ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով
prev Նախորդ նորություն

Ասում են՝ փող չունենք, փող չունեք, գերի հանձնվեք թուրքին. Սամվել Բաբայան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը խոսել է Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներում Ադրբեջանի զորքերի ներխուժման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրադրության մասին: Վերջինիս պատճառը, կարծում է նա, բանակի բացակայությունն է:


«Պետք է առաջին հերթին բանակ ունենայինք, որ այսօր չվախենայինք կրակել»,- ասել է նա ու հավելել, որ բանակ չունենալու համար մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են երկիրը վերջին տարիներին՝ առաջին նախագահից մինչև Նիկոլ Փաշինյան։


«Չպետք է թույլ տրվեր, որ հակառակորդը ներթափանցեր մեր տարածք, բայց եթե արդեն տեղի է ունեցել, պետք է բանակ կառուցել, - նշել է Արցախի ՊԲ նախկին հրամանատարը: - Հեքիաթ են պատմում, ասում են՝ փող չունենք։ Փող չունեք, գերի հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն․․․ Ասա խելք չունենք, հասկանանք, բայց որ ասում եք՝ փող չունենք, չենք հասկանում»։


Նրա խոսքով, այժմ առջնահերթություն պետք է լինի Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, ոչ թե սահմանազատումը: «Առաջին հերթին պետք է վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը, տալ մանդատային տարածք, նոր միայն գնալ դեմարկացիայի և դելիմիտացիայի», - նշել է նա:


Արցախի ՊԲ նախկին հրամանատարը նաև խոսել է ընրություններին մասնակցելու իր որոշման մասին. «Անպայման մասնակցելու եմ ընտրություններին, մտնում եմ գործընթացի մեջ՝ մեջտեղի գիծը լինելու համար և արյունահեղությունը բացառելու համար»:


Նա չի բացառել որևէ ուժի հետ համագործակցելը, իսկ ինչ վերաբերում է երեք նախագահների՝ ընտրական գործընթացներին մասնակցությանը, Բաբայանի համոզմամբ, հասարակությունն է որոշելու՝ իրենց կառավարելու հնարավորություն տալո՞ւ է, թե ոչ։


Բաբայանը նաև պնդել է, որ ընտրախախտումների և ընտրակաշառքի դեպքեր լինելու են, որը պետք է զսպեն ուժային կառույցները։