25.11.2024
Ասում են՝ փող չունենք, փող չունեք, գերի հանձնվեք թուրքին. Սամվել Բաբայան
prev Նախորդ նորություն

Այսօրվա Ադրբեջանը չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին. Ոսկանյան

Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին: Այս մասին գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:


"Ադրբեջանական Հանրապետություն հորջորջվող արհեստածին կազմավորումն ինքն իրեն պաշտոնապես հռչակել է 1918-20թթ. թուրքական սվինների վրա առաջին անգամ աշխարհի քարտեզին հայտնված Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ։

Այս տեսանկյունից այն որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին՝ ընդ որում, ոչ միայն Հայաստանում իբր անկլավների առումով, այլ նաև իր ներկայիս բուն տարածքի որոշ հատվածներում, որովհետև 1918-20թթ. ԱԺՀ տարածքը և սահմանները եղել են խիստ անորոշ",- Facebook-ի իր էջում գրել է Ոսկանյանը։