20.04.2025
Այսօրվա Ադրբեջանը չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին. Ոսկանյան
prev Նախորդ նորություն

Արա Այվազյանը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ):


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին:


Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:


Նախարարի պաշտոնակատար Այվազյանն անթույլատրելի համարեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծեց ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար:


Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ:


 

«Արցախի բանալի» մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը ենթակա է ապամոնտաժման. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար