Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է «Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաչիկ Խաչատրյանին և ընկերության կազմում գործող «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը շնորհակալություն է հայտնել ընկերությանն Արցախում իրականացվող բարեգործական նախաձեռնությունների համար: Քննարկվել են Արցախի տնտեսության ներկա վիճակն ու առկա ներդրումային հնարավորությունները: