2.10.2023
Հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում կարևոր է Գերմանիայի դերը. Սաղաթելյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետարանի և 29 ընկերությունների նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել հանձնաժողովը:


ՄՊՀ-ն պարզել է, որ Երևան քաղաքի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2017-2021 թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսավարող սուբյեկտների դրսևորած վարքագիծը կարող է պարունակել հակամրցակցային համաձայնության, տնտեսական գործունեության համակարգման, ինչպես նաև պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներ։


Վարույթ է հարուցվել 29 ընկերության նկատմամբ:


Հանձնաժողովի ամբողջական որոշմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:


 

Արա Այվազյան. «3+3» ձևաչափը կարող է դուրս մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի