19.01.2026
ԿԸՀ-ն ավարտեց ձայների հաշվարկը. ՔՊ-ն՝ 53,92%, «Հայաստան» դաշինքը՝ 21,04%
21.06.2021
ԿԸՀ-ն ավարտեց ձայների հաշվարկը. ՔՊ-ն՝ 53,92%, «Հայաստան» դաշինքը՝ 21,04%

ԿԸՀ-ն ավարտել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Ըստ այդմ, հաշվարկվել են բոլոր 2008 ընտրական տեղամասերի արդյունքները և ձայների բաշխման պատկերը հետևյալն է. 1. «Քաղաքացիական պայմանագիր» -–53,92% (687251 ձայն), 2. «Հայաստան» դաշինք - 21,04% (268165), 3. «Պատիվ ունեմ» դաշինք - 5,23% (66633), 4. «Բարգավաճ Հայաստան» - 3,96% (50416), 5. «Հանրապետություն» - 3,04% (38713), 6. Հայ ազգային կոնգրես – 1,54% (19647), 7. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»- 1,5% (19142), 8. «Ազգային ժողովրդական բեւեռ»- 1,47% (18767), 9. «Լուսավոր Հայաստան» - 1,22% (15557), 10. «5165» ազգային պահպանողական շարժում- 1,22% (15534), 11. «Ազատական» – 1,17% (14923) Մնացած 14 ուժերը հավաքել են շատ ավելի քիչ ձայներ: Հատկանշական է, որ իշխող ուժը առավել վատ ցուցանիշ է արձանագրել Երեւանում: մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը ստացել է ընդամենը 41 տոկոս ձայն: