Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, գրանցվել է 17 մահ
Հայաստանում դեկտեմբերի 14-ին կատարվել է 7 801 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 255 մարդ։ Արձանագրվել է մահվան 11 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։
Դեկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 977 դեպք, որոնցից 326 559-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 464 749 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 7 136 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 856 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 486 է: