23.11.2024
Վրաստանի ԱԽ-ն քննարկել է ընթացիկ գործընթացները և անվտանգությունը Հարավային Կովկասում
prev Նախորդ նորություն

ՌԴ խաղաղապահներն ապահովել են Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում ապահովել են տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների անվտանգությունը կողմերի սահմանազատման գծի մոտ: Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների աջակցությամբ գյուղցիները ցանել են ավելի քան 40 հա ցանքատարածություն ՝ տարբեր սորտերի սերմերով։


Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


«Մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից իրականացվում են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներ։ Հաշվի առնելով, որ գյուղատնտեսական տարածքները գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ, շրջանի վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը աշխատանքների անվտանգության ապահովման խնդրանքով: Այս պահին մշակվել է արդեն 40 հեկտար տարածք», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Գապեևը։


Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում անվտանգության ապահովման խնդիրների կատարման համար կազմվում է ժամանակացույց, որի համաձայն խաղաղապահները մշակում են հարցումներ, որոնք ստացվել են Ստեփանակերտ քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանի միջոցով:


«Շատ շնորհակալ եմ ռուս խաղաղապահներին, որ նրանք օգնում են, պաշտպանում են մեզ, օգնում են ցանքս անել։ Սպասում ենք լավ ապագայի, շատ շնորհակալ ենք», - ասաց տրակտորիստ Էրիկ Գևորգյանը։


Ռուսաստանի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են իրականացնում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական եւ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաեւ ուխտավորների կողմից Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող վանական համալիրներ այցելելիս:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: