Նիկոլ Փաշինյանն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին հրավիրել է հանդիպման: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ հրավիրել է քննարկելու բոլոր առաջարկները։ «Ես համաձայնությունս տվել եմ: Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»,– ասաց Մարուքյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Մարուքյանը Փաշինյանին առաջարկել էր հետ կանչել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, ինչպես նաև պաշտոնում վերականգնել նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին: Ի պատասխան Մարուքյանը պատրաստակամություն է հայտնել իշխող ուժի հետ ստորագրել հուշագիր, ըստ որի՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում ԼՀԿ-ն չի առաջադրի վարչապետի իր թեկնածուին և չի սատարի այլ թեկնածուի՝ դրանով իսկ ապահովելով խորհրդարանի լուծարումը։