Կրեմլում պատասխանել են հարցին, թե ում են աջակցում Հայաստանում: "Մաղթում ենք ընտրությունների հաջող անցկացում մեր մերձավոր հարևանին ու գործընկերոջը",- այսպես է արձագանքել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարցին, թե ո՞ւմ է աջակցում Մոսկվան: VERELQ-ը հիշեցնում է, որ արդեն այս կիրակի՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: