25.11.2024
Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առաջիկայում ևս նոր ազդակ կստանան
prev Նախորդ նորություն

ԱԻ փոխնախարարը հանդիպել է JICA Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցչի հետ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիի հետ:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:


Նրան ուղեկցել են JICA-ի Վրաստանի գրասենյակում Հայաստանի պատասխանատու Կոնստանտին Ծերեթելին և JICA-ի հայաստանյան խորհրդատու Ռուզան Խոջիկյանը:


Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Մորի Հիրոյուկիին՝ JICA-ի Վրաստանի գրասենյակում մշտական ներկայացուցիչ նշանակվելու առթիվ և անդրադարձել «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագրին՝ կարևորելով Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև առկա ակտիվ և շարունակական համագործակցությունը՝ աղետների ռիսկի կառավարման, կարողությունների զարգացման և փորձի փոխանակման բնագավառներում, շնորհակալություն հայտնել մինչ այժմ ցուցաբերված հասցեական տեխնիկական աջակցության համար:


Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկին վերահաստատել է ճապոնական կողմի պատրաստակամությունը համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականության հարցում: Նշել, որ covid-19-ով պայմանավորված՝ փորձի փոխանակման գործընթացը ժամանակավորապես հեռավար է իրականացվում, սակայն, հույս հայտնել, որ 2022 թվականին հայկական կողմին կկարողանան հյուրընկալել Ճապոնիայում՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով: