24.05.2025
Ռուսաստան մեկնելը լավ պրակտիկա է սկսնակ հայ մասնագետների համար. Պրիմակով
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն կոմիտեի ղեկավարին

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին:


Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ համայնքի ունեցած դերը Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:


Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի գործունեությունը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր:

Արցախի Հանրապետության ոստիկանությունում կկազմավորվեն ոստիկանության զորքեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան