23.11.2024
Կյանքը ցույց կտա. ՌԴ դեսպանը՝ Արցախում խաղաղապահների անժամկետ ներկայության մասին
prev Նախորդ նորություն

Ռուսաստան մեկնելը լավ պրակտիկա է սկսնակ հայ մասնագետների համար. Պրիմակով

Ռուսաստան մեկնելը և ռուս գործընկերների հետ հանդիպումը լավ պրակտիկա և փորձ է սկսնակ հայ մասնագետների համար։ Այս մասին Երեւանում «Նոր սերունդ» համաժողովի բացմանը հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը, որը համաժողովում ելույթ է ունեցել տեսակապի միջոցով, փոխանցում է «Սպուտնիկ»-ը։


Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հայ գործընկերների հետ կհաջողվի շփվել տետ ա տետ։ Պրիմակովը հիշեցրել է, որ այս տարի «Նոր սերունդ» ծրագիրը դառնում է 10 տարեկան, եւ Հայաստանը նրա ամենաակտիվ մասնակիցներից մեկն է: Ծրագիրը նախատեսում է երիտասարդների այցեր Ռուսաստան։


«Արդեն երիտասարդ մասնագետների ուղևորությունները, իրականացվում է կամ անմիջականորեն «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, կամ գործընկեր կազմակերպությունների միջոցով, որպես Գորչակովի հիմնադրամ։ Տարբեր ոլորտների մասնագետները հանդիպում են Ռուսաստանի գործընկերների հետ և համատեղ հետազոտական աշխատանք են իրականացնում։ Այսպիսով, այցերն ու հանդիպումները չեն սահմանափակվում միայն տուրիզմով, թեեւ, իհարկե, հետաքրքիր եւ հաճելի է լինել Ռուսաստանում», - հավելել է Պրիմակովը։


Նա նշել է, որ երկօրյա գիտաժողովի ընթացքում կներկայացվեն եւ սկսնակ մասնագետների, եւ ուսանողների նախագծերը, այդ թվում՝ ռուսական կողմի հետ համատեղ կազմված նախագծերը:


Նշենք, որ համաժողովի բացմանը ելույթ են ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: