3.08.2025
Հայաստանն ու Սերբիան «շոշափում» են համագործակցության ոլորտները
prev Նախորդ նորություն

ՃՈ-ն մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն. հայտնաբերվել է 5242 խախտում

ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 5-ից 12-ը ՀՀ մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:


Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5242 խախտում: Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց։


Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 74, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը գերձայնային ազդանշան տալու սարքավորմամբ, 13-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 94-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։


Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Դեկտեմբերի 10֊ին գրանցվեց «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ֊ն. Ավինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան