Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով
ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը։ «Վճռաբեկ բողոքն արդեն ուղարկվել է դատարան», - ասաց նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ դատարանը 2020թ.ապրիլի 6-ին դադարեցրել է «Սահմանադրական կարգի տապալում» հոդվածով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։
Դատախազությունն իր հերթին Վերաքննիչ դատարանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը։
Սակայն Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 26-ին մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու պահանջով դատախազության միջնորդությունը ։