Մինչ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը թուրքական կողմի հետ քննարկումներ են եղել. պատգամավոր
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «2+3» հանդիպման շրջանակներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարց չի քննարկվել:
Սակայն նա խոստովանել է, որ որոշակի քննարկումներ, բանակցություններ են ընթացել, այնուամենայնիվ, թուրքական կողմի հետ։ «Կար մի գործընթաց, որի արդյունքում կողմերը հասկացան, որ նման ձևաչափով պետք է տեղի ունենան հանդիպումներ և հաստատեն այդ պատրաստակամությունը», - ասաց նա՝ հավելելով, որ կարևոր չէ, թե ով է առաջինը հայտարարել։ Հաստատելով շփումների առկայության փաստը՝ պատգամավորը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ չի տիրապետում քննարկումների ձևաչափի մասին տեղեկատվությանը։
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան եւ Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար: Ավելի ուշ նրա հայտարարությունը հաստատել է Հայաստանի ԱԳՆ-ն։