Սա Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանության, վանդալիզմի եւ հակահայ քաղաքականության անհերքելի ապացույց է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Բրիտանական BBC լրատվականը հրապարակել է փաստեր այն մասին, որ Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում վերացրել է հայկական եկեղեցին` ոչ մի հետք չթողնելով: Սա Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանության, վանդալիզմի եւ հակահայ քաղաքականության անհերքելի ապացույց է: Հայկականությունը եւ քրիստոնեությունը Արցախից ջնջելու այս գործողությունները վկայում են, որ Ադրբեջանի խաղաղասիրական վարքագիծը վտանգավոր ծուղակ է մեզ համար»։