4.10.2024
Մամուլ. Մարությանին վախեցնելու փո՞րձ, թե՞ իսկական իմպիչմենթ
prev Նախորդ նորություն

Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները

Սկսած 1992թ. հունվարի 6-ից ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն է եղել: Սկսած Բուշ ավագի վարչակազմից, այս առաջնահերթությունը չի փոխվել: Այս մասին հիշեցնում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

"Ցանկացած փուլում, երբ նման հնարավորություն է եղել, Վաշինգտոնը աջակցել հայ-թուրքական գործընթացին: Հիմա ամերիկյան քաղաքականության ակտիվացումը պայմանավորված է նաև այս գործընթացով:

Բոլորն են հասկանում, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները և սա դիտարկվում է, որպես պատմական պահ:

Բոլորն են հասկանում նաև, որ Հայաստանը հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից և պատրաստ է միակողմանի և անվերջ զիջումների՝ այդ թվում ազգային անվտանգության հաշվին:

Հիմա մեզ բոլորն են քաջալերելու գնալ հաշտեցման ճանապարհով (Թուրքիայի և Ադրբեջանի հետ), քանի որ մենք ենք պատրաստ զիջումների՝ այդ թվում մեր տարածքի, Արցախի և մեր սուվերենության հաշվին",- գրել է նա Facebook-ի իր էջում:


 


 

Մամուլ. Ծառուկյանը կողմ է Հայկ Մարությանի տապալմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում