7.09.2025
Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից. Ոսկանյան
prev Նախորդ նորություն

Բայդենի օգնականը մտահոգ է Երևանի և Բաքվի միջև լարվածության առնչությամբ

ԱՄՆ Ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը չորեքշաբթի օրը Հայաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Երեւանի եւ Բաքվի միջեւ լարվածության վերաբերյալ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնի հայտարարության մեջ, որը մեջբերում է news.am-ը:


«Սալիվանը նշել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը։ Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող լարվածության կապակցությամբ եւ ընդգծել, որ զինվորականների ցանկացած տեղաշարժ անորոշ սահմանների մոտ սադրիչ եւ անպատասխանատու է»,- ասված է հայտարարության մեջ։ Հորնը չի մանրամասնել, թե կոնկրետ որտեղ է կայացել հանդիպումը։


Ամերիկացի առաջնորդի օգնականը «ողջունել է կողմերի միջեւ շփումների շարունակությունը եւ նշել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել վստահության ամրապնդմանն ու կարգավորմանը տարածաշրջանում ինչպես երկկողմանի հիմքով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»: «Սալիվանը ողջունել է երեկվա հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան եւ Հայաստանը հատուկ բանագնացներ կնշանակեն՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար։ Սալիվանն իր երախտագիտությունն է հայտնել [Հայաստանի] վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելու համար եւ նշել մեր սերտ համագործակցությունը բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման եւ Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ»,- հավելել է Հորնը։


 


 

Առաջիկայում պիտի նախագծվի, ապա կառուցվի նոր երկաթուղին. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը