ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին ասված է այսօր՝ մայիսի 5-ին, Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Երևանում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ բնակչության ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներ: "Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա", - ասվում է փաստաթղթում: