Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ։ VERELQ-ը հիշեցնում է, որ Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել էր 2020 թվականի սեպտեմբերին: