24.11.2024
Երևանի և Նուր-Սուլթանի միջև համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի. նախագահ
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն հասավ Վեդիում նոր ընտրությունների անցկացմանը

Թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը:


Այս մասին հայտնում է Վեդիի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը:


«Տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման արդյունքում Վեդիում կկայանան նոր ընտրություններ»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:


Այսօր ավելի վաղ Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ Վեդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։


Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընտրողների մեծամասնությունը ձայները տվել էին «Իմ հզոր համայնք» կուսակցությանը: