24.11.2024
ՔՊ-ն հասավ Վեդիում նոր ընտրությունների անցկացմանը
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը» խմբակցության քաղաքապետի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է. նախագիծ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։


Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Երանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը սկսել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը: Դրանով իսկ մայրաքաղաքի իշխանությունները հաստատել են մամուլում շրջանառվող լուրերը, թե վարչապետի թիմի և քաղաքապետի միջև սուր հակասություններ կան։


Երեւանի քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը պարբերաբար հարապարկվել են ԶԼՄ-ներում, սակայն դրանք շատ արագ հերքել են: Այս անգամ իշխանությունները լուրջ են տրամադրված՝ բացահայտորեն հայտարարելով Երևանի քաղաքապետին հեռացնելու մտադրության մասին, որն այդ պաշտոնին ընտրվել է 2018 թ.–ին:


Երևանի ավագանու «Իմ քյալը» խմաբկցությունից հայտնում են,որ մինչև տարեվերջ Հայկ Մարությանը կհեռացվի իր պաշտոնից: