Հանրահավաքից հետո Երևանի կենտրոնում հարձակվել են հորաքրոջս, եղբորս և հորեղբորս որդու վրա, ապա բերման ենթարկել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը: «Նիկո՛լ, մտքովդ չանցնի, որ բռնություններով մեզ կարող ես ճնշել, չի՛ ստացվելու: Հիշի՛ր՝ շուտով բոլորդ հատ֊հատ պատասխան եք տալու»,- գրել է Սաղաթելյանը: