19.06.2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգիշտի Քյարամյանին
prev Նախորդ նորություն

Չեմ պատրաստվում դառնալ իշխող կուսակցության կամակատարը․ Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը չի միանալու քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու գործընթացին.


«Վստահ եմ՝ որևէ մեկիդ համար գաղտնիք չի վերջին երեք տարվա քաղաքային անցուդարձը, մասնավորապես իմ և Հայկ Մարությանի՝ որպես քաղաքապետ և ընդդիմադիր ավագանու անդամ հարաբերությունները: Ուզում եմ վստահեցնել, որ որևէ բան չի փոխվել մինչ այս պահը:


Ուզում եմ նաև տեղեկացնել, որ չեմ պատրաստվում դառնալ իշխող կուսակցության կամակատարը:


Այդուհանդերձ, չեմ ստորագրել և չեմ ստորագրելու Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու փաստաթուղթը:


Մնացյալի մասին ավելի հանգամանալից կխոսեմ առաջիկայում»,- գրել է նա Facebook-ի իր էջում։


Ավելի վաղ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ ևս չի միանալու, իսկ նրանց գործընկեր Անի Խաչատրյանը միանալու է նախաձեռնությանը։

ՄԱԿ-ի համաժողովում ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ՀՀ փորձը
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին