24.11.2024
Վրաստան-Հայաստան սահմանին երկրաշարժ է եղել. ԱԻՆ
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 16-ին կատարվել է 547 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնում են Արցախի Առողջապահության նախարարությունից:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 94 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 29590 քաղաքացու հետազոտություն, որից 4624-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:


Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:


Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին: