24.11.2024
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ. Փայլան
prev Նախորդ նորություն

Խաղաղապահները Ղարաբաղում COVID-19-ի տարածումը թույլ չտալու միջոցառումներ են անցկացրել

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները հատուկ մշակում եւ կանխարգելիչ ախտահանում են իրականացրել Լեռնային Ղարաբաղի դիտորդական դիրքերում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


«Ռուսական խաղաղապահ զորախմբի սանիտարա-համաճարակաբանական բաժանմունքի կողմից շարունակվում է նոր կորոնավիրուսային վարակի առաջացումը եւ տարածումը թույլ չտալու միջոցառումների համալիրը։ Այս փուլում մենք սկսել ենք ախտահանել դիտակետերը՝ կիրառելով ժամանակակից ախտահանող սարքավորում՝ սառը մառախուղի գեներատոր», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Կուրլիչկինը։


Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ծառայության, հանգստի, սննդի ընդունման, ժամանցի, մարզասրահների եւ լվացվելու վայրերի ախտազերծումը դիտակետերում անցկացվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բժշկական ծառայության կանոնավոր մասնագետների կողմից:


COVID-19-ի դեմ պայքարի համար հատուկ մշակումը կատարվում է սառը մառախուղի գեներատորների օգտագործմամբ սպիրտ պարունակող ախտահանիչների եւ քլոր պարունակող լուծույթների ցրման միջոցով:


Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: