15.10.2024
Ալեն Սիմոնյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Բաքվից գերեվարված անձանց վերադարձի հարցը
prev Նախորդ նորություն

Բրյուսելից առաջ շեղել հանրային օրակարգը՝ Փաշինյանի սիրելի ձեռագիրն է. պատգամավոր

Շեղել հանրային օրակարգը՝ սեփական ապիկար քաղաքականությունը քողարկելու համար: Սա Փաշինյանի սիրելի ձեռագիրն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:

"Նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից ընդդիմությանը իբր ձեռնոց էր նետում՝ «Դուք դեռ ոչ մի բառ չեք ասել, թե ինչպես ինքներդ կկանխեիք պատերազմը»: Այսինքն, դրդում էր իր հանցավոր անցյալը քննարկելու՝ իր ներկա գաղտնի պայմանավորվածություններին ուշադիր չլինելու և չարձագանքելու համար:

Եվ դա այն դեպքում, որ թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո ընդդիմությունը և սրտացավ ու գիտակ այլ շրջանակներն անվերջ զգուշացրել են առկա մարտահրավերների, հնարավոր վտանգների մասին ու հուշել իրական անելիքները: Բայց իշխանությունը «կույր էր ու խուլ»:

Այսօր էլ նույն իրավիճակն ունենք՝ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպում, թուրքական կողմից արտահոսք, որ արդեն հայ-թուրքական բանակցությունների համար բանագնացներ են նշանակվում... իսկ իշխանությունն էժանագին մասկիշոուներ է կազմակերպում, քաղակտիվիստների ձերբակալում: Եվ կրկին մեկ նպատակով՝ շեղել հանրության ուշադրությունը",- գրել է պատգամավորը:


Հիշեցնենք, այսօր ձերբակալվել է "Քաղաքացիական գիտակցություն" հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը: Ավելի ուշ իրեն ձերբակալելու մասին որոշում կայացնելու մասին հայտնեց նաև սուր ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը:

Հայ դոնորի շնորհիվ կանադացին ապրելու հնարավորություն ստացավ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ